EUMM - European Union Monitoring Mission in Georgia

Krtsanisi Residential Area, 49 Krtsanisi Street, Tbilisi, Georgia
Tel: +995 32 2 721800; +995 32 2 719300
Email: press@eumm.eu
www.eumm.eu
 
20/12/2024 20:12:41
Print | Close
https://eumm.eu/am/eu_in_georgia/how_does_the_eu_work/
 

Ինչպե՞ս է աշխատում Եվրամիությունը:

Եվրոպայի խորհրդարանը 


Եվրոպական խորհրդարանն ընտրվում է 5 տարին մեկ անգամ Եվրամիության անդամ երկրների բնակչության կողմից՝ նրանց շահերից ելնելով : 

Եվրամիության գլխավոր   գործունեությունն է   եվրոպական օրենքների   ընդունումը Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված   առաջարկությունների հիման վրա: 

Եվրոպայի խորհրդարանը  տրված պատասխանատվությունը կիսում է Եվրամիության խորհրդի հետ:

Խորհրդարանը և Խորհուրդը նաև կիսում են  ընդհանուր իրավասությունները Եվրամիության տարեկան բյուջեն հաստատելու համար:

Խորհրդարանի հիմնական նիստերը  կայանում է Ստրասբուրգում  (Ֆրանսիա), իսկ մնացածը՝ Բրյուսելում (Բելգիա): 

Եվրոպայի խորհուրդ 


Խորհորդը բաղկացած է  անդամ երկրների կառավարության կամ իշխանության ղեկավարներից, նրա նախագահից և Եվրամիության հանձնաժողովի նախագահից:

Խորհրդի աշխատանքին մասնակցում է Եվրամիության Արտաքին գործերի  և անվտանգության քաղաքականության  գերագույն ներկայացո ւ ցիչը:  Եվրոպայի խորհուրդը սահմանում է  Եվրամիության ընդհանուր քաղաքականությունն ու առաջնությունները: Նա չունի օրենսդրական գործառնություններ:  Եվրոպայի խորհուրդը հավաքվում է յուրաքանչյուր վեց ամիսը երկու անգամ, նրա նախագահի հրավերով: Եթե իրավիճակը պահանջում է, նախագահը հատուկ նիստ է հրավիրում:

Նախագահի իրավասության ժամկետը երկուս և կես տարի է, միանգամյա վերսկսման իրավունքով:  Եվոպայի խորհուրդը սովորաբար Բրյուսելոմ է հավաքվում:

Եվրամիության խորհուրդը 


Եվրամիության խորհուրդը  Եվրամության որոշումները կայացնող հիմնական մարմինն է: Նա կիսում է պատասխանատվությունը  Եվրոպայի խորհրդարանի հետ Եվրամիության  օրենքների ընդունման հարցով: Եվրամիության խորհուրդը բաղկացած է Եվրամիության բոլոր երկրների ազգային կառավարությունների նախարարներից:  Խորհրդի ամեն մի հանդիպմանը յուրաքանչյուր անդամ պետությունից ներկա է տարբերված հարցին պատասխանատու նախարար:   Տարբեր անդամ պետությունը 6 ամսյա ժամկետով փոխարինաբար զբաղեցնում է խորհրդի նախագահությունը, երեք հանդիպումների նախագահությունն է վարում, այս հանդիպումներին  հաստատում է ընդհանուր քաղաքական օրվա օրակարգը:  Փոխարինաբար նախագահությունը չի վերաբերվում  Արտաքին գործերի խորհրդին, որի նախագահն է   Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը:

Եվրոպական հանձնաժող ով 


Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության  գործադիր մարմին է, և ներկայացնիում է Եվրամիության ընդհանուր շահերը:  Նա մշակում է նոր Եվրոպական օրենքների նախագծեր, որոնք ներկայացնում են  Եվրոպայի խորհրդարանին և Խորհրդին:  Նա գործնականում իրականացնում է Եվրամիության  ընդհանուր քաղաքականությունը և ղեկավարում է Եվրամիության միջոցներն(ֆոնդերը) ու  ծրագրերը:  Հանձնաժողովը նաև «Համաձայնագրերի պաշտպանի» դերում է հանդես գալիս, որը հսկում է Եվրամիության  պայմանագրերի և օրենքների կատարումը:   Նա կարող է խախտողների նկատմամբ միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտության դեպքում դիմել Եվրոպայի դատարանին:

Հանձնաժողովը 28 կոմիսարներից է բաղկացած, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է Եվրամիության մեկ անդամ երկիրը:  Եվրամիության հանձնաժողովի նախագահը ընտրված է   Եվրամիության 28 անդամ երկրների  կառավարությունների կողմից և հաստատված է  Եվրոպական խորհրդարանի կողմից:  Ուրիշ կոմիսարներն առաջադրված են  նրանց ազգային կառավարությունների կողմից  նոր նախագահի մոտ խորհրդատվությունների  հիման վրա և Եվրոպայի Խորհրդարանի կողմից են հաստատվում:

Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների կառավարությունները: Դրա փոխարեն, նրանցից յուրաքանչյուրը  պատասխանատու է Եվրամիության քաղաքականության  կոնկրետ ոլորտին:   Նրանք բոլորը նշանակվում են հինգ տարվա ժամկետով:

Եվրոպայի  արտաքին գործողությունների  ծառայություն

Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը Եվրամիության դիվանագիտական կորպուսն է ներկայացնում:

Նա Եվրամիության Արտաքին գործերի ղեկավարին (Արտաքին գործերի  և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն  ներկայացուցչին) օգնում է միասնական արտաքին և  անվտանգության  քաղաքականության իրականացման հարցերում: Արտաքին գործողությունների ծառայության  պատվիրակությունները եվրոպական ժողովրդի անունից ողջ աշխարհում են գործում և Եվրամիությունը ներկայացնում են ամբողջությամբ:    

Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայությունը  Եվրամիության այլ կառուցվածքներից գործառութայնորեն ինքնավար է, սակայն նա Եվրամիության այլ ոլորտների  քաղաքականության հետ իր քաղաքականության համապատասխանության ապահովման  իրավական  պատասխանատվություն ունի:

Վերոհիշյալն իրականացնելու համար Գերագույն ներկայացուցիչը նաև Եվրոպական հանձնաժողովի փոխ նախագահն է և  արտաքին գործերի խորհրդի  նախագահը:  Եվրոպայի արտաքին գործողությունների  ծառայության դիվանագիտական ծառայությունը ևս աջակցում է գերագույն ներկայացուցչին՝ նրա գործունեության իրականացման գործում: