Ինչպե՞ս է աշխատում Եվրամիությունը:
Եվրոպայի խորհրդարանը տրված պատասխանատվությունը կիսում է Եվրամիության խորհրդի հետ:
Խորհրդարանը և Խորհուրդը նաև կիսում են ընդհանուր իրավասությունները Եվրամիության տարեկան բյուջեն հաստատելու համար:
Խորհրդարանի հիմնական նիստերը կայանում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), իսկ մնացածը՝ Բրյուսելում (Բելգիա):
Խորհորդը բաղկացած
է անդամ երկրների կառավարության կամ իշխանության
ղեկավարներից, նրա նախագահից և Եվրամիության հանձնաժողովի նախագահից:
Խորհրդի աշխատանքին մասնակցում է Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացո ւ ցիչը: Եվրոպայի խորհուրդը սահմանում է Եվրամիության ընդհանուր քաղաքականությունն ու առաջնությունները: Նա չունի օրենսդրական գործառնություններ: Եվրոպայի խորհուրդը հավաքվում է յուրաքանչյուր վեց ամիսը երկու անգամ, նրա նախագահի հրավերով: Եթե իրավիճակը պահանջում է, նախագահը հատուկ նիստ է հրավիրում:
Նախագահի իրավասության ժամկետը երկուս և կես տարի է, միանգամյա վերսկսման իրավունքով: Եվոպայի խորհուրդը սովորաբար Բրյուսելոմ է հավաքվում:
Եվրամիության խորհուրդը Եվրամության որոշումները կայացնող հիմնական մարմինն
է:
Նա կիսում է պատասխանատվությունը Եվրոպայի խորհրդարանի հետ Եվրամիության օրենքների ընդունման հարցով:
Եվրամիության խորհուրդը բաղկացած է Եվրամիության
բոլոր երկրների ազգային կառավարությունների նախարարներից:
Խորհրդի ամեն մի հանդիպմանը յուրաքանչյուր անդամ
պետությունից ներկա է տարբերված հարցին պատասխանատու նախարար:
Տարբեր անդամ պետությունը
6 ամսյա ժամկետով փոխարինաբար զբաղեցնում
է խորհրդի նախագահությունը, երեք հանդիպումների նախագահությունն է վարում, այս հանդիպումներին
հաստատում է ընդհանուր քաղաքական օրվա օրակարգը:
Փոխարինաբար նախագահությունը
չի վերաբերվում
Արտաքին գործերի խորհրդին, որի նախագահն է
Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության
գերագույն ներկայացուցիչը:
Եվրոպական հանձնաժողովը
Եվրամիության գործադիր մարմին է, և ներկայացնիում
է Եվրամիության ընդհանուր շահերը:
Նա մշակում
է նոր Եվրոպական օրենքների նախագծեր, որոնք ներկայացնում են
Եվրոպայի խորհրդարանին
և Խորհրդին:
Նա գործնականում իրականացնում է Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը և ղեկավարում է Եվրամիության
միջոցներն(ֆոնդերը) ու ծրագրերը:
Հանձնաժողովը նաև
«Համաձայնագրերի պաշտպանի» դերում է հանդես գալիս, որը հսկում է Եվրամիության պայմանագրերի և օրենքների կատարումը:
Նա կարող է խախտողների
նկատմամբ միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտության դեպքում դիմել Եվրոպայի դատարանին:
Հանձնաժողովը 28 կոմիսարներից է բաղկացած, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է Եվրամիության մեկ անդամ երկիրը: Եվրամիության հանձնաժողովի նախագահը ընտրված է Եվրամիության 28 անդամ երկրների կառավարությունների կողմից և հաստատված է Եվրոպական խորհրդարանի կողմից: Ուրիշ կոմիսարներն առաջադրված են նրանց ազգային կառավարությունների կողմից նոր նախագահի մոտ խորհրդատվությունների հիման վրա և Եվրոպայի Խորհրդարանի կողմից են հաստատվում:
Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների կառավարությունները: Դրա փոխարեն, նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է Եվրամիության քաղաքականության կոնկրետ ոլորտին: Նրանք բոլորը նշանակվում են հինգ տարվա ժամկետով:
Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայություն
Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը Եվրամիության դիվանագիտական կորպուսն է ներկայացնում:
Նա Եվրամիության Արտաքին գործերի ղեկավարին (Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցչին) օգնում է միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման հարցերում: Արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությունները եվրոպական ժողովրդի անունից ողջ աշխարհում են գործում և Եվրամիությունը ներկայացնում են ամբողջությամբ:
Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայությունը Եվրամիության այլ կառուցվածքներից գործառութայնորեն ինքնավար է, սակայն նա Եվրամիության այլ ոլորտների քաղաքականության հետ իր քաղաքականության համապատասխանության ապահովման իրավական պատասխանատվություն ունի:
Վերոհիշյալն իրականացնելու համար Գերագույն ներկայացուցիչը նաև Եվրոպական հանձնաժողովի փոխ նախագահն է և արտաքին գործերի խորհրդի նախագահը: Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ծառայությունը ևս աջակցում է գերագույն ներկայացուցչին՝ նրա գործունեության իրականացման գործում: