Առաքելության ղեկավարի տեղակալը

Առաքելության ղեկավարի տեղակալը

2018 թվականի ապրիլի 3-ից Քեթի Փիերոնը առաքելության ղեկավարի տեղակալը/շտաբի մեծն էր: Մինչ այդ նա եղել է Բրյուսելում բոլոր քաղաքացիական առաքելությունների համար գործողությունների  գլխավոր շտաբում  քաղաքացիական պլանավորման և կառավարման տնօրինության  տնօրենի և  քաղաքացիական գործողությունների հրամանատարի  հատուկ խորհրդական և Կոսովոյում օրենքի գերակայության  Եվրամիության առաքելության   (EULEX) ղեկավարի հատուկ խորհրդական:

Տիկին Ֆիերոնը Սուդանում և Աղվանստանում   կառավարման հարցերի հետ կապված Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդականի դիրքերն էր զբաղեցնում: Նա նաև եղել է Կոսովոյում միջազգային քաղաքացիական նեկայացուցչության Միտրովիցա գրասենյակի ղեկավարը:

Նաև եղել է  Բոսնա-Հերցոգովինայում  Ազգային ժողովրդավարական ինստիտուտի  քաղաքացիական կուսակցության ծրագրի  տնօրեն և Գերագույն  ներկայացուցչի գրասենյակի քաղաքական բաժանմունքի  ղեկավարի տեղակալ:  1996 թվականին եղել է Հյուսիսային Իռլանդիայի կանանց կոալիցիայի համահիմնադիր և երկու տարվա ընթացքում աշխատել է Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ բանակցությունների համար:

Իսկ հետո եղել է Հյուսիսային Իռլանդիայի առաջին ասամբլեայում Հյուսիսային Իռլանդիայի կանանց կոալիցիայի շտաբի պետը:

  Նա տիրապետում է անգլիական և ռուս գրականության բակալավրի աստիճանին, նաև իռլանդական քաղաքականության մագիստրի աստիճանին և այժմ ուսումը շարունակում է սոցիալական հետազոտման մեթոդների   և գնահատումների հարցերով մագիստրի աստիճան ստանալու համար:

Նա ակադեմիական պարբերականներում  հրատարակել է բազմաթիվ գրախոսականներ և հոդվածներ մարտահրավերների բանակցություններն ու խաղաղ համաձայնություններն իրականացնելու հարցերով,  հաճախ  նաև կանանց խաղաղության ու անվտանգության ապահովման  հարցերով:

Քեյթ Ֆիերոն CV

Follow us on social media
Один день из жизни наблюдателя 
(субтитры на армянском языке)