Առաքելության ղեկավարը
Առաքելության ղեկավարը 

Էրիկ Հոգը Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարն է: Նա 2017 թվականի դեկտեմբերի 19-ին է նշանակվել: Մինչ այդ Էրիկ Հոգը 2015 թվականի ապրիլից Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալն էր, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում էր իբրև առաքելության գործող ղեկավար:

Մինչ Եվրամիության դիտորդական առաքելությունում աշխատելը պարոն Հոգը 16 տարի շարունակ Դանիայի Արտաքին գործերի  նախարարությունում երկկողմանի և բազմակողմանի դիվանագիտական հարցերով էր զբաղվում: Դիվանագիտական կարիերայի ընթացքում  նա ղեկավարի դիրք էր զբաղեցնում Կոպենհագենում և արտասահմանում գոյություն ունեցող առաքելություններում:

Նա նաև ներգրավված էր կազմակերպչական, փոփոխությունների կառավարման  և կադրային  հարցերում:

Դանիական դիվանագետի կարգավիճակով  Էրիկ Հոգը աշխատել է Տալի ն ում Դանիայի դեսպանատանը (2001-2004),  և  Մ ո սկ վ ա յ ում (2010-2012). Նաև ՄԱԿ-ում Դանիայի մշտական ներկայացուցչությունում Նյու-Յորքում (2007-2010). Էրիկ Հոգը Կոպենհագենի համալսարանի քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան ունի:

   Էրիկ Հոգի CV  











Follow us on social media