Մենք Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն ենք: Առաքելությունը մեկնարկել է 2008 թ . հոկտեմբերին , երբ ԵՄ միջնորդությամբ կրակի դադարեցման մասին վեց կետային համաձայնագիր ստորագրվեց , որը և ավարտեց օգոստոսյան պատերազմը :
2008 թվականի սեպտեմբերից, մեր առաքելության մեկնարկից ի վեր, մենք վերահսկում ենք շուրջօրյա, մասնավորապես, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի վարչական սահմաններին հարող տարածքներում, որպեսզի նպաստենք ԵՄ քաղաքականությունը սահմանող կառույցներին՝ ձևավորելու իրենց քաղաքականությունը Վրաստանում եւ ողջ տարածաշրջանում:
Մեր գերակայություններն են՝ ապահովել ռազմական գործողությունների վերսկսումից խուսափումը, նպաստել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարակից տարածքներում բնակվող բնակչության անվտանգ եւ նորմալ կյանքին վերադարձնելուն, հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդմանը և Վրաստանի և տարածաշրջանի քաղաքականության ձևավորման մասին որոշումներ կայացնող ԵՄ կառույցների տեղեկատվությանը:
Ամեն անգամ, երբ տեղի է ունենում միջադեպ կամ անվտանգության այլ խնդիրներ, մենք նպաստում ենք կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակմանը, որպեսզի օգնենք հստակեցնելու իրավիճակը եւ խուսափել լարվածություն ստեղծելուց կամ այն խորացնելուց:
ჩვენ ევროკავშირის შეუიარაღებელი სამოქალაქო სადამკვირვებლო მისია ვართ. ჩვენი მისია 2008 წლის სექტემბერში გამოიგზავნა, მას შემდეგ, რაც ევროკავშირის შუამავლობით ხელი მოეწერა ექვს პუნქტიან შეთანხმებას, რომელმაც აგვისტოს ომი დაასრულა…
მისიაში 200-მდე დამკვირვებელი მუშაობს ევროკავშირის სხვადასხვა წევრი ქვეყნიდან, რათა წვლილი შეიტანონ ადგილზე აგვისტოს ომის შედგომი სიტუაციის დასტაბილიზირებაში…